Ալիևը՝ գերիների մասին․ Նրանց ՀՀ-ին վերադարձրինք, բայց այնտեղ ձերբակալվեցին` չի բացառվում, որ խոշտանգեն16 դեկտեմբերի 2021 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իսպանական El Pais-ին տված հարցազրույցում խոսելով հայ գերիների մասին, հայտարարել է, որ Հայաստանում ձերբակալել են ադրբեջանական կողմից վերադարձված անձանց: «Ադրբեջանից վերադաձած անձանցից մի քանիսին Հայաստանում ձերբակալել են։ Սա շատ լուրջ ազդակ է մեր, վերադարձածների և նրանց հարազատների համար։ Մենք նրանց Հայաստան վերադարձրինք, իսկ նրանց ձերբակալեցին։ Չի բացառվում, որ այդ մարդկանց խոշտանգեն․․․ Եթե մենք ավելի շատ մարդկանց վերադարձնենք, նրանք կձերբակալվեն։ Դա իրական փաստ է և այն կարելի է հաստատել»,-ասել է Ալիևը, գրում է Interfax.az-ը։ Ալիևը նաև ասել է, թե ադրբեջանական կողմը վերադարձրել է բոլոր այն անձանց, «որոնք հանցագործություն չեն կատարել ադրբեջանցիների հանդեպ»։ Նա նաև ասել է, թե Ադրբեջանն արդեն 100-ից ավելի զինծառայող է վերադարձրել Հայաստանին, և, որ 2021թ․ նոյեմբերին «սադրանքի հետևանքով Ադրբեջանը 30 հայ զինծառայողի է գերեվարել, իսկ 2020-ի նոյեմբերից ի վեր՝ 40 զինծառայողի»։ Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերուց 5-ը ձերբակալվել է, նրանցից 1-ը՝ կալանավորվել։ Ավելի վաղ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, աբդրադառնալով գերիների խնդրին, ասել է, որ հանրությունը պետք է հասկանա, որ գերի ընկնելը լավ բան չէ՝ դա չի նպաստում սահմանների պաշտպանված լինելուն: Դեկտեմբերի 7-ին Telegram-ալիքները տեսանյութ են հրապարակել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որտեղ նա ինչ-որ միջոցառման ժամանակ անհայտ զրուցակցի հետ զրույցում անդրադառնալով գերիների հարցին, մեղադրում է գերիներին զենքը վայր դնելու և հանձնվելու մեջ և ասում, որ իր համար նրանք «արդեն չկան»։ «Իսկ գիտե՞ք էդ գերիները ովքեր են․․․էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել ու մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն․․․»,-ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ ակտիվ չեն, քանի որ գիտեն, որ «էդ մարդիկ դասալքություն են արել»։ Ավելի ուշ, մեկնաբանելով իր զրույցը, Սիմոնյանը պնդել է, որ այդ տեսանյութը մոնտաժված է։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում Թավրիզում ՀՀ հյուպատոսություն կբացվի Նշվում է, որ ՀՀ–ն քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ |