Մակրոն․ Երբեք չենք լքի հայերին![]() 16 դեկտեմբերի 2021 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է՝ երբեք չեն լքի հայերին։ «Մենք միշտ լուծումներ կփնտրենք կայուն խաղաղության համար: Մաղթում եմ, որ տոների շրջանը լինի մարդասիրական ոլորտում ձեռքբերումների և խաղաղության շրջան»,-ասվում է գրառման մեջ։ Մակրոնը նաև կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ ողջագուրվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Այն կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ, տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը։ ![]() ![]() Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ Այդ մասին հայտարարել է պետնախարար Ջեյմս Քլեվերլին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |