Մարության․ Եվս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտ է ստորագրվել

Մարության․ Եվս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտ է ստորագրվել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն հայտնելով արձագանքի և ջերմ խոսքերի համար, հայտնել է, որ ստորագրել է ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտ։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։

«Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, շնորհակալ եմ ձեր արձագանքի և ջերմ խոսքերի համար։

Հ.Գ. Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ։ Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը։

Հաջորդ տարի կունենանք արդեն ընդհանուր 1000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացրած կլինենք ավելի քան 60 %-ով՝ ունենալով արդեն մոտ 520 նոր ավտոբուս»,-ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 12-ին «Հայկական ժամանակը» հրապարակել է Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները հոդվածը, որտեղ ասվում է, թե տեղեկություններ կան, որ պատերազմի ավարտից հետո Մարությանը նախկին ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Քոչարյանի հետ: Հոդվածում ասվում էր նաև․ «Կարծես թե ամեն ինչ գնում է նրան, որ պատերազմից հետո «չեզոք» քաղաքական դիրքավորում որդեգրած Հայկ Մարությանին ուզում են ներքաշել «լուրջ խաղի մեջ» և նրա առաջնորդությամբ ուժեղ հարվածներ հասցնել գործող իշխանությանը»։

Դեկտեմբերի 15-ին Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում պաշտոնապես հայտարարեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կերպ չի առնչվել, նրա հետ երբեք չի հանդիպել։«Երբ կիրակնօրյա հայտնի հոդվածը հրապարակվեց, մենք որպես արձագանք հայտարարեցինք այն, ինչ սովորաբար հայտարարում ենք, երբ առնչվում ենք դեղին մամուլի բամբասանքի հետ․ «չենք մեկնաբանում»։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---