ՀՀ-ում 2-րդ ՍՄԱՐԹ կենտրոնը կկառուցվի՝ ավելի քան $8.4 մլն է հավաքվել

ՀՀ-ում 2-րդ ՍՄԱՐԹ կենտրոնը կկառուցվի՝ ավելի քան $8.4 մլն է հավաքվել

PanARMENIAN.Net - Հայաստանում 2-րդ ՍՄԱՐԹ կենտրոնը կկառուցվի: «Հայրենիքի կանչով» խորագրով ամենամյա դրամահավաքի ընթացքում հավաքագրվել է ՔՈԱՖ-ի պատմության մեջ ամենախոշոր գումարը՝ ավելի քան 8.4 մլն դոլար։

Կենտրոնը կառուցվելու է Արմավիրի մարզում, առաջին նման կենտրոնը գործում է Լոռու մարզում։

Լոռու մարզում կիրառվող գյուղական համայնքների զարգացման ՍՄԱՐԹ մոդելը կրկնօրինակվելու է Արմավիրում՝ ստեղծելով որակյալ կրթության, մասնագիտական կողմնորոշման, տնտեսական ու սոցիալական կայունության հնարավորություններ հազարավոր երեխաների ու նրանց ընտանիքների համար՝ նպաստելով վերջիններիս համապարփակ զարգացմանը։

Արմավիրը, որտեղ կառուցվելու է երկրորդ ՍՄԱՐԹ կենտրոնը, ՔՈԱՖ-ի բնօրրան է, որտեղից հիմնադրամը մեկնարկել է գյուղական համայնքները զարգացնելու իր ծրագրերը դեռ 18 տարի առաջ։

ՍՄԱՐԹ կենտրոնները նորարարական, ոչ ֆորմալ կրթություն ապահովող հանգույցներ են, որ արագացնում են անտեսված գյուղական համայնքների զարգացման տեմպը։ Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնն արդեն իսկ մարզի 27 համայնքների ավելի քան 2,500 երեխաների ու նրանց ընտանիքների ապահովել է կրթությամբ, ինչպես նաեւ առողջապահական, հոգեբանական ու սոցիալական ծառայություներով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---