Ֆրանսիան պատրաստակամ է ջանքեր գործադրել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Այսօր Ֆրանսիայի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ուղերձ է հղել Հայաստանի արտգործնախարար ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Սերժ Սմեսովը Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշների ուղերձը:Ուղերձում Ֆրանսիայի արտգործնախարարն անդրադառնում է Հայաստանի եւ Ֆրանսիայի բարձր մակարդակի հարաբերություններին, տարածաշրջանային հարցերի: Վկայակոչելով Փարիզում մարտի 10-ին Հայաստանի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպումը եւ կարեւորելով 2008 թ. նոյեմբերի 2-ի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած Մոսկովյան հռչակագիրն ու 2008 թ. դեկտեմբերին Հելսինկիում ընդունված հռչակագիրը` Բեռնար Կուշները հայտնում է Ֆրանսիայի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, պատրաստակամությունը` ջանքեր գործադրելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---