ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Գալստյանն ազատվել է պաշտոնից![]() 16 դեկտեմբերի 2021 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Ստեփան Գալստյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը։ Գալստյանը կալանքի տակ է։ Նա որպես մեղադրյալ ներգրավվել է ՀՀ զինված ուժերին զենքի մատակարարման գործընթացում չարաշահումների ու յուրացման գործով: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի. Ստեփան Գալստյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,–ասվում է հրամանագրում: Ստեփան Գալստյանը կալանավորվել է հոկտեմբերի 2-ին: ![]() ![]() Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 31-ը Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |