Սիմոն Մարտիրոսյանը` ԱԱ բրոնզե մեդալակիր

Սիմոն Մարտիրոսյանը` ԱԱ բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Նա մրցապայքարին մասնակցում էր 109 կգ քաշային կարգում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Պոկում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրել է 188 կգ և դարձել փոքր արծաթե մեդալակիր։ Սիմոնն առաջին փորձից գլխավերևում պահել է 188 կիլոգրամանոց ծանրաձողը, այնուհետև երկրորդ և երրորդ մոտեցումների ժամանակ չի կարողացել բարձրացնել 193 և 196 կիլոգրամանոց ծանրաձողերը։

Մարտիրոսյանը հրում վարժությունում հաջող է կատարել միայն առաջին մոտեցումը, բարձրացրել 228 կգ և երկամարտում դարձել բրոնզե մեդալակիր։ Սիմոնը երկու անգամ չի կարողացել բարձրացնել 237 կիլոգրամանոց ծանրաձողը։

Դեկտեմբերի 17-ին գերծանր քաշային կարգի ծանրորդների մեջ մեդալների համար ՀՀ հավաքականից կպայքարեն Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---