Պատգամավոր․ ՔՊ-ից որևէ մեկը գնահատական չի տվել Թաթոյանի գործունեությանը

Պատգամավոր․ ՔՊ-ից որևէ մեկը գնահատական չի տվել Թաթոյանի գործունեությանը

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը, ՄԻՊ-ի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցի քննարկման ժամանակ, պնդել է, թե իր թիմից որևէ մեկը գնահատական չի տվել գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի գործունեությանը։

Հարցը Վարդանյանին ուղղել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ նշելով, թե ինչո՞վ է բացատրվում, որ Թաթոյանի աշխատանքից դժգոհ է 2 սուբյեկտ՝ Ադրբեջանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, գրում է «Փաստինֆոն»։

«Արձանագրենք, որ սա առաջին դեպքն է, երբ ՄԻՊ-ը պաշտոնավարում է ամբողջ ժամկետում, ըստ էության, մենք բնականոն ընթացակարգով ընտրում ենք նոր ՄԻՊ»,- ասել է Վարդանյանը։

Իսկ թե ինչո՞ւ ՔՊ-ն կրկին չի առաջադրել Թաթոյանի թեկնածությունը՝ պատգամավորը պարզաբանել է, թե անկախության ամրապնդման տեսանկյունից՝ նրա վերընտրման ինստիտուտը պետք է բացառվի:

Ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղզար Արմեն Գրիգորյանն ասել էր, թե Թաթոյանի հայտարարությունները քաղաքական բնույթի են և մի քանի ամիս անց իրենք իրենց ՄԻՊ թեկնածուին կներկայացնեն։ Գրիգորյանն ասել էր նաև, որ Թաթոյանից «երբևէ չի տեսել անաչառ հայտարարություն»։

ԱԺ նախորդ գումարման ՔՊ խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը հայտարարել է, թե Արման Թաթոյանի աշխատանքում քաղաքական երանգավորում կա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---