ՌԴ փոխվարչապետը մոտ օրերս կժամանի ՀՀ

ՌԴ փոխվարչապետը մոտ օրերս կժամանի ՀՀ

PanARMENIAN.Net - Մոտ օրերս Հայաստան կժամանի Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Այս մասին ասել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից` առանց հստակեցնելու, թե կոնկրետ որ օրն է ժամանելու պաշտոնյան, տեղեկացնում է «Ազատությունը»։

Օվերչուկը, որը նաև տրանսպորտային կոմունիկացիների ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է ռուսական կողմից, Երևան է ժամանում պատվիրակությամբ՝ Հայ-ռուսական տնտեսական գործակցության։

Օվերչուկը դեկտեմբերի 17-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ավելի վաղ նա Բաքվում մասնակցել է «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները ինտեգրված գործընթացների համատեքստում» խորագրով համաժողովին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---