Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի ԱԱ արծաթե մեդալակիր, Գոռ Մինասյանը՝ բրոնզե

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի ԱԱ արծաթե մեդալակիր, Գոռ Մինասյանը՝ բրոնզե

PanARMENIAN.Net - Տաշքենդում ծանրամարտի աշխարհի առաջնությունում +109 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչներ Վարազդատ Լալայանն ու Գոռ Մինասյանը երկամարտի արդյունքով մեդալներ են նվաճել:

Լալայանը երկամարտի 457 կգ արդյունքով նվաճել է աշխարհի առաջնության արծաթե մեդալ, իսկ Մինասյանը 448 կգ արդյունքով դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, տեղեկացնում է Panorama.am-ը։

+109 կգ քաշային կարգում Լալայանը պոկում վարժությունում նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել:

Այս քաշային կարգում Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է վրացի Լաշա Տալախաձեն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---