ՄԻՊ․ Գովերգվում է այլընտրանքային ճանապարհը, որը դիտարկվում է ադրբեջանական ԶՈւ կողմից

ՄԻՊ․ Գովերգվում է այլընտրանքային ճանապարհը, որը դիտարկվում է ադրբեջանական ԶՈւ կողմից

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» զեկույցի ժամանակ ասել է՝ սխալ է ասել, թե պատերազմն ավարտվել է, քանի որ այն տեղայնացվել է՝ ունենում ենք կրակոցներ, մարդիկ են սպանվում, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։

ՄԻՊ-ը նշել է, որ գովերգվում է այլընտրանքային ճանապարհը, բայց այն դիտարկվում է ադրբեջանական զինված ուժերի կողմից, գրում է «Փաստինֆոն»։

«Աչքի տեսանելիությամբ հնարավոր է տեսնել․․․ Օրինակ Գեղանուշ գյուղն ամբողջությամբ հայտնվել է դիտարկման ներքո, հետևաբար ճիշտն արդբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին հեռացնելու քաղաքականությունն է»,-ասել է Արման Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ կարևոր է հասկանալ, թե որտեղ են խնդիրներն ու իրավունքների խախտումների համար իրական պատճառները, որ հնարավոր լինի նպաստել դրանց կանխարգելմանը։

Արման Թաթոյանն ընդգծել է, որ պատերազմից հետո ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են հայկական գյուղերի հարևանությամբ, համայնքների միջև ճանապարհներին, ինչի պատճառով ինտենսիվացել են մարդու իրավունքների խախտումները։

«Կրակոցներ, ահաբեկչական բնույթի արարքներ, գողություններ են կատարվում, ճանապարհների փակման հետևանքով մտադրված, ադրբեջանական իշխանությունների կազմակերպմամբ մեր գյուղերը հայտնվել են մեկուսացման լուրջ խնդիրների առաջ»,-ասել է Թաթոյանը։

Նրա խոսքով ադրբեջանական իշխանությունների ատելության ու թշնամանքի քաղաքականությունը բացահայտ ցեղասպան բնույթ ունի, և այդ հետևությունը հիմնված է լիարժեք ապացույցների վրա։

Ավելի վաղ Արման Թաթոյանը, անդրադառնալով այլընտրանքային ճանապարհին, ասել էր, որ անհրաժեշտ ելքը մեկն է՝ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողներ ՀՀ համայնքների հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չպետք է լինեն, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---