Մեքենաների պետհամարանիշեր հափշտակելու և գումար պահանջելու գործով 2 կալանավորված կա

Մեքենաների պետհամարանիշեր հափշտակելու և գումար պահանջելու գործով 2 կալանավորված կա

PanARMENIAN.Net - Քննությամբ պարզվել են ավտոմեքենաների պետհամարանիշերը հափշտակելու միջոցով շորթում կատարելու դեպքի հանգամանքները, 2 անձ կալանավորվել է, հայտնում է Քննչական կոմիտեն։

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի բնակիչը, շորթմամբ ուրիշի գույքի զգալի չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով իր ծանոթի հետ, 2021թ. հունիս-հուլիս ամիսներին Երևանի բնակչի ավտոմեքենայով շրջելով Երևան և Աբովյան քաղաքների տարբեր հատվածներում, կայանված ավտոմեքենաներից գաղտնի հափշտակել են 1.5 մլն դրամ, 400,000, 150,000 և 100,000 դրամ արժողությամբհաշվառման զույգ համարանիշերը:

Օգտվելով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ զույգ պետհամարանիշերի կորստյան դեպքում նույն տվյալներով համարանիշ չտրամադրելու հանգամանքից՝ վերջիններս մեքենաների դիմապակու վրա թողել են գրառում՝ «Ձեր համարները մեզ մոտ են, վերադարձնելու համար կապվեք տելեգրամով» բովանդակությամբ՝ նշելով համապատասխան հասցեն: Համարանիշերը վերադարձնելու համար նրանք պահանջել են տարբեր չափերի գումարներ՝ սպառնալով չհամաձայնելու և համապատասխան գումարը չփոխանցելու դեպքում՝ ոչնչացնել դրանք: Պահանջված գումարները ստանալուց հետո հաշվառման համարանիշերը վերադարձվել են սեփականատերերին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոնշյալ երկու տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ) և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ
---