Հայաստանը՝ «Մանկական Եվրատեսիլի» հաղթող

Հայաստանը՝ «Մանկական Եվրատեսիլի» հաղթող

PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչ Մալենան դարձել է «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի հաղթողը։ Նա կատարել է «Քամի-քամի» երգը։

Մալենան 1-ին հորիզոնականն է զբաղեցրել ժյուրիի և առցանց քվեարկության արդյունքում՝ ստանալով 224 միավոր։

Մրցույթի հաղթողն ընտրվում է հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության՝ 50/50 հարաբերակցությամբ։

Երգի մրցույթը տեղի է ունեցել Փարիզում։ Մրցույթին մասնակցել է 19 երկիր։

Սա Հայաստանի երկրորդ հաղթանակն է «Մանկական Եվրատեսիլում»։ 2010-ին մրցույթի հաղթող ճանաչվեց արցախցի Վլադիմիր Արզումանյանը, իսկ 2011-ին մրցույթը հյուրընկալվեց Հայաստանում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---