ԱՆ․ Կորոնավիրուսով 1317 հոսպիտալացվածից 94.9%-ը պատվաստված չէ

ԱՆ․ Կորոնավիրուսով 1317 հոսպիտալացվածից 94.9%-ը պատվաստված չէ

PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսով 1317 հոսպիտալացվածից 94.9%-ը պատվաստված չէ, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

«143 ինտենսիվ թերապիայի կարիք ունեցողների 95.8%-ը պատվաստված չէ, 5473 դրական թեստավորվածների 90.3%-ը պատվաստված չէ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է ընդհանուր 1,546,632 պատվաստում։

Պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 903,661 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 642,971 քաղաքացի: Հայաստանում դեկտեմբերի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 343,708-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 72-ով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7903 դեպք կա, այլ պատճառով՝ 1493։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---