Զասը Երևան կժամանի․ Կհանդիպի Փաշինյանին և մի շարք պաշտոնյաների20 դեկտեմբերի 2021 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21-ին Հայաստան կժամանի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Նա ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ կքննարկի իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում։ Զասը հանդիպում կունենա ՀԱՊԿ Հավաքակaն անվտանգության խորհրդի նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նրա հաստատմանը կներկայացնի ՀԱՊԿ ՀԱԽ 2021թ․ սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների իրականացման միջոցառումների և ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության շրջանում առաջնային ուղղությունների կատարման ծրագիրը։ Ակնկալվում է նաև, որ Զասը հանդիպումներ կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի այցը Հայաստան կավարտվի դեկտեմբերի 23-ին։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է |