ՀՀ պարային զույգը 4-րդն է գեղասահքի միջազգային մրցաշարում

ՀՀ պարային զույգը 4-րդն է գեղասահքի միջազգային մրցաշարում

PanARMENIAN.Net - Զագրեբում անցկացվել է գեղասահքի Golden Tour անվանումով 53-րդ՝ ավանդական միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը ընդհանուր հաշվարկում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

Կարճ ծրագրում նրանք վաստակել են 70.57 միավոր և գրավել է չորրորդ տեղը։ Նրանք ավելի հաջող ելույթ են ունեցել ազատ ծրագրում և 104.61 միավորով զբաղեցրել են երրորդ տեղը, տեղեկացնում է Armsport.am-ը։

Մրցաշարին մասնակցել է 14 զույգ 10 երկրից։

Թինան և Սիմոնը նախապատրաստվում են Պեկինում 2022թ. փետրվարի 4-20-ը կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---