22 դեկտեմբերի 2021 - 11:36 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 152 նոր դեպք կա և 7 մահ

Հայաստանում դեկտեմբերի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 343,997-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 152-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 7 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7921 դեպք կա, այլ պատճառով՝ 1494։

Ապաքինվել է ևս 153 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 329,281 է։ Փաստացի բուժվողների թիվը 5301 է։

Ընդհանուր առմամբ 2,509,795 թեստ է արվել, մեկ օրում` 6756։