Մարության․ Մի օր իմացանք՝ կառավարությունում գաղտնի բարձրաձրել են աշխատավարձերը՝ փոխնախարարը 1 մլն դրամ է ստանում

Մարության․ Մի օր իմացանք՝ կառավարությունում գաղտնի բարձրաձրել են աշխատավարձերը՝ փոխնախարարը 1 մլն դրամ է ստանում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագնու արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է իրեն անվստահություն հայտնելու հարցը, իր ելույթում ասել է, որ իրեն մեղադրում են հեղափոխության արժեքներից շեղվելու մեջ, և հիշեցրել, որ 2018-ի ընտրություններից հետո սկսեցին աշխատել և հանկարծ մի օր իմացան, որ կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրաձրել են իրենց աշխատավարձերը։

«Նախարարները 1․5 միլիոն դրամ են ստանում։ Խոսքը մաքուր գումարի մասին է։ Փոխնախարարները 1 միլիոն դրամ են ստանում, և դա գաղտնի որոշմամբ»,- ասել է Մարությանը՝ շեշտելով, որ խոսքը տեխնոկրատ անդամների մասին չէ, այլ այն անձանց, որոնք գաղափարական հեղափոխականներ են, մասնակցել են հեղափոխությանը և դրա շնորհիվ են պաշտոն ստացել։

«Կարծում էի, թե հեղափոխականի գերնպատակը պետք է լինի բարելավել ուրիշների կյանքը, բայց նրանք եկան ու անմիջապես սկսեցին բարելավել իրենց կյանքը։ Եվ դա մի երկրում, որտեղ աղքատության ցուցանիշը 30%-ի սահմաններում է»,- ասել է Մարությանը։

Նա նշել է, որ երբեք պարգևավճար չի ստացել, ինքն է վարում իր մեքենան և երբեք թիկնապահներ չի ունեցել։

Նա նաև ասել է, որ պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ զանգեր է ստացել «ամենաբարձր ռանգի պաշտոնյաներից», որոնք ասում էին, որ պետք է քաղաքապետարանի այս կամ այն աշխատակցին ազատել աշխատանքից, քանի որ վերջինս «վատ քոմենթ է գրել կամ վատ ստատուսին լայք է դրել»։

«Ասում էի՝ հեղափոխությունը Ֆեյսբուքով չեն կառավարում, ամեն ինչ դրանով չի սկսվում ու չի վերջանում։ Ասում էի՝ ինձ հանգիստ թողեք, ես գործով եմ զբաղված»,- հավելել է Մարությանը։

Նա նաև ասել է, որ բազմաթիվ պաշտոնյաներ արտոնություններ են խնդրել իրենց մերձավորների համար։

«Էս ծաղկի բուդկեն էստեղ դնենք, շինթույլտվություն տանք, հողը ընդլայնենք և այլն։ Բոլոր դեպքերում պատասխանել եմ, որ քանի դեռ այդ պաշտոնում եմ, ամեն ինչ արվելու է օրենքի շրջանակում»,- նշել է քաղաքապետը։

Մարությանը հավելել է, որ նախկինում չի խոսել այս ամենի մասին՝ չցանկանալով ներքաղաքական լարվածություն առաջացնել, և բարձրաձայնել է այդ հարցերը ՔՊ ներսում, բայց ոչ մի արձագանք չի ստացել։

Երևանի ավագանու արտահերթում քննարկում են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը: Օրակարգում «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» որոշման նախագիծն է։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---