Հրաչյա Սարգսյանը` Երևանի նոր քաղաքապետ

Հրաչյա Սարգսյանը` Երևանի նոր քաղաքապետ

PanARMENIAN.Net - Երևանու ավագանու անդամների քվեարկությամբ Հրաչյա Սարգսյանն ընտրվել է Երևանի քաղաքապետ։

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 44 կողմ, 10 դեմ։ 57 քվեաթերթիկից անվավեր է ճանաչվել 3-ը։

Ավագանու արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն է հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագնու արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է իրեն անվստահություն հայտնելու հարցը, իր ելույթում ասել է, որ իրեն մեղադրում են հեղափոխության արժեքներից շեղվելու մեջ, և հիշեցրել, որ 2018-ի ընտրություններից հետո սկսեցին աշխատել և հանկարծ մի օր իմացան, որ կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրաձրել են իրենց աշխատավարձերը։

Հրաչյա Սարգսյանը 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ: 2018թ. հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։

 Ուշագրավ
Ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է 3D ձևաչափով մոդելավորել դեպքի վայրը
Երևանի Ամիրյան 2 հասցեում գործում է շարժական պատվաստումային կետ
Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին
---