Անկարան պատրաստ է քննարկել Nabucco-ին այլընտրանք հանդիսացող գազային նախագծեր

PanARMENIAN.Net - Թուրքիան բաց է Ռուսաստանի եւ Իրանի գազային նախագծերի համար: Այդ մասին Աշխատակիցների Շանհայի կազմակերպության (ԱՇԿ) միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը : Նրա խոսքերով, Անկարան պատրաստ է քննարկել Nabucco-ին այլընտրանք հանդիսացող գազային նախագծեր: Ալի Բաբաջանը նաեւ նշել է, որ հնարավոր է իրանական գազի միացում Nabucco-ին: Դրա հետ մեկտեղ, նա ընդգծել է, որ Թուրքիան առնչություն չունի Ռուսաստանի հետ համատեղ ատոմակայանների կառուցման նախագծերին, սակայան հավանություն է տալիս նման կարգի նախագծերին, հաղորդում է Anatolian News Agency-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---