Բաքուն դիմել է Google-ին՝ խնդրելով փոխել Արցախի հայանուն տեղանունները![]() 23 դեկտեմբերի 2021 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը դիմել է Google Maps ծառայությանը՝ խնդրելով փոխել Արցախի հայանուն տեղանունները Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան՝ նշելով, որ հարցը բարձրացվել է դիվանագիտական խողովակներով։ Ըստ նրա, հարց է բարձրացվել, որ Google Maps հավելվածի աշխարհագրական քարտեզների վրա «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի տարածքների ադրբեջաներեն անվանումների հետ մեկտեղ նշվում են դրանց աղավաղված անվանումները` հայերենով», գրում է Trend-ը։ Նա ասել է, թե այդ հարցը գտնվում է Ադրբեջանի ուշադրության կենտրոնում և այդ ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում։ «Ընկերության ղեկավարությանը նամակ ենք հղել ադրբեջանական տարածքների տեղանունների աղավաղման վերաբերյալ։ Հակառակ կողմին ուղարկվել է Ադրբեջանի համապատասխան տարածքների պաշտոնական աշխարհագրական անվանումների ցանկը»,- ասել է Աբդուլլաևան։ ![]() ![]() Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |