«Ապրելու երկիրը» փակել էր օդանավակայանի ճանապարհը, կան բերման ենթարկվածներ![]() 23 դեկտեմբերի 2021 - 16:38 AMT PanARMENIAN.Net - «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին ոստիկանները թույլ չեն տվել մտնել համայնքապետարան և որը դրսում է երդվել, երթով անցել է Փարաքարի փողոցներով: «Դավիթ Մինասյան» դաշինքը բողոքարկել է համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները։ Այնուամենայնիվ, Գրիգորյանի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել։ Երթից հետո նրանք վերադարձել են համայնքապետարան, սակայն ոստիկանները մուտքի առաջ էին։ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը հորդորել է նրանց ազատել շենքը։ «Եթե ոչ, ուրեմն՝ մենք կիրացնենք մեր իրավունքը՝ ոչ բռնի անհնազանդության տեսքով»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։ Այնուհետև քաղաքացիները փակել են դեպի օդանավակայան տանող ճանապարհը, ոստիկանները հորդորել են նրանց բացել ճանապարհը։ Թանդիլյանն ասել է, թե քանի դեռ համայնքապետարանի առաջ կանգնած ոստիկանները չեն ազատել համայնքապետարանը, ժողովուրդը կարող է իր կամքն արտահայտել։ Ոստիկանությունը փորձել է ազատել ճանապարհը` սկսել են բերման ենթարկել մարդկանց, քաշքշուկ եղել։ 7 քաղաքացի է բերման ենթարկվել։ Քաղաքացիները շուտով հեռացել են խաչմերուկից և քայլել դեպի համայնքապետարանի շենք։ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, անընդունելի համարելով միավորված Փարաքարում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, կողմերին կոչ է արել հանդարտություն պահպանել։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Քաղաքական ուժերի հարգելի ներկայացուցիչներ, Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հանդարտության, ողջախոհության և փոխադարձ հարգանքի կոչ եմ անում բոլորիդ՝ խուսափելու համար ավելորդ կրքերի բորբոքումից, ոչ իրավաչափ արարքներից և անցանկալի հետևանքներից: Խնդրում եմ սպասել իրավական գործընթացների ավարտին»,-գրել է նա։ Դեկտեմբերի 20-ին, «Ապրելու երկիր» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որ Փարաքար խոշորացված համայնքում համայնքի ղեկավար է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը։ Սակայն իր ֆեյսբուքյան էջում «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջնորդ Դավիթ Մինասյանը հայտնել էր. «Նիստի ընթացքում ստանալով 51%-ից ավելի ձայն՝ (21 ավագանու անդամներից 11 ավագանու անդամ քվեարկեց «Դավիթ Մինասյան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուի օգտին) ես՝ Դավիթ Մինասյանս, ընտրվեցի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար»: ![]() ![]() Ողջ հայտնաբերվածների առողջական վիճակը բավարար է Մարդասիրական բեռն արդեն 8-րդ օրն է Կոռնիձորում է Որպեսզի իրավիճակն էլ ավելի չթեժանա, ոստիկանները տարեց մարդուն հեռացրել են տարածքից Վերելակներ կտեղադրվեն ևս 8 գետնանցումում և Թաիրովի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող աստիճաններին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |