Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններն «անհարմար» վիճակի մեջ են դնում ԱՄՆ-ին

PanARMENIAN.Net - Վրաստանում տիրող ներքաղաքական քաոսն ԱՄՆ-ին երկընտրանքի առաջ է կանգնեցնում. միջամտել երկրի ներքին գործընթացներին, թե՞ ոչ: Ինչպես գրում է Financial Times-ը, Վրաստանում հնարավոր անկարգություններն ու խռովությունները Միացյալ Նահանգներին երկընտրանքի առաջ կկանգնեցնեն: «Նախագահ Միխաիլ Սահակաշվիլին նախկինի պես շատ ընկերներ ունի Վաշինգտոնում: Շատերը զորեղ ճնշում կգործադրեն Բարաք Օբամայի վարչակազմի վրա, որպեսզի վերջինս օգնության ձեռք մեկնի նրան: Հատկապես երբ զգացողություն առաջանա, որ Սահակաշվիլին դառնում է Ռուսաստանի կազմակերպված դավադրության զոհը: Իսկ Վրաստանի առնչությամբ նոր ճգանաժամը կնշանակի, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում ձնհալն ընդամենը մի քանի շաբաթ է տեւել», - ընդգծում է FT-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---