ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 23-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այդ մասին ասվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջում։

Նրան ուղեկցում էին ՀՀ արտգործնախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը և ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Ստանիսլավ Զասը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:

 Ուշագրավ
Ողջ հայտնաբերվածների առողջական վիճակը բավարար է
Որպեսզի իրավիճակն էլ ավելի չթեժանա, ոստիկանները տարեց մարդուն հեռացրել են տարածքից
Վերելակներ կտեղադրվեն ևս 8 գետնանցումում և Թաիրովի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող աստիճաններին
---