Աշխատակիցների հաշվին ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել![]() 23 դեկտեմբերի 2021 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, որով չպատվաստված աշխատողները որոշակի պարբերականությամբ պետք է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեն իրենց հաշվին։ «ՊՇՌ հետազոտությունն աշխատողն իրականացնում է իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի և 39-րդ հոդվածին հակասող և անվավեր»,– որոշումը հրապարակելիս հայտարարել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, գրում է Sputnik Արմենիան։ Հետազոտության դիմաց վճարող սուբյեկտների սահմանումը, ՍԴ որոշման համաձայն, «դուրս է առողջապահության նախարարի իրավասության սահմաններից»։ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Դիմումը ներկայացրել էին ՀՀ ազգային ժողովի պատգամավորների 1/5 մասը։ Համաձայն դրա` ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի հրամանը հարկադրում է բոլոր աշխատողներին կա՛մ իրենց միջոցներով թեստ հանձնել, կա՛մ պատվաստվել: Ընդդիմադիր պատգամավորները վիճարկել են նաև «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով հաստատվել էր, որ հոկտեմբերի 1-ից ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները պարտավոր են գործատուին տրամադրել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստում անցնելու մասին տեղեկանք, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ անգամ ներկայացնել ՊՇՌ թեստի պատասխան։ Թեստը պետք է արված լինի փաստաթղթի ներկայացումից առավելագույնը 72 ժամ առաջ: Դեկտեմբերի 1–ից փոխվեց ՊՇՌ թեստ հանձնելու հաճախականությունը. այժմ աշխատողները պարտավոր են շաբաթը մեկ ներկայացնել թեստի պատասխան։ ![]() ![]() Մարդասիրական բեռն արդեն 8-րդ օրն է Կոռնիձորում է Որպեսզի իրավիճակն էլ ավելի չթեժանա, ոստիկանները տարեց մարդուն հեռացրել են տարածքից Վերելակներ կտեղադրվեն ևս 8 գետնանցումում և Թաիրովի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող աստիճաններին Նախագծի երկրորդ փուլի աշխատանքներն ավարտված են, այժմ աշխատանքներ են տարվում երրորդ փուլի ուղղությամբ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |