Team-ն ավարտել է 25G-PON գերհզոր ցանցի կառուցումը Սյունիքի Քաջարան համայնքում24 դեկտեմբերի 2021 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Team Telecom Armenia-ն (ապրանքանիշը՝ Beeline) շարունակում է 25G-PON գերհզոր ցանցի ընդլայնումը Հայաստանում: Վերջին շաբաթների ընթացքում ընկերությունը կառուցել ու շահագործման է հանձնել օպտիկամանրաթելային գերժամանակակից տեխնոլոգիայով այս ցանցը Սյունիքի մարզի Քաջարան համայնքում, Կապանից 27 կմ հեռավորության վրա: Նորագույն ցանցն արդեն հասանելի է քաղաքի ավելի քան 2000 բնակարաններում: Այսինքն՝ համայնքի գրեթե բոլոր բնակիչները, ինչպես նաև քաղաքում բիզնես գործունեություն ծավալած հարյուրավոր գործարարներ, կարող են միանալ Team Telecom Armenia-ի նոր ցանցին և վայելել ինտերնետի անգերազանցելի արագություն և որակ: Քաջարանը փաստացի դառնում է Հայաստանում երկրորդ բնակավայրը՝ ամբողջովին վերափոխված նորագույն ցանցով։ Առաջինը՝ Վայոց Ձորի Գնդեվազն էր: Այս համայնքների, ինչպես նաև Երևանի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչներին արդեն հասանելի են «տիեզերական» COSMO փաթեթները, որտեղ ինտերնետի արագությունը հասնում է մինչև 1000Մբ/վ-ը: Փաթեթները ներառում են նաև TEAM TV որակյալ IPTV ծառայություն, բջջային և ֆիքսված հեռախոսակապ։ «Մենք հավատում ենք, որ լավ ենթակառուցվածքը ոչ միայն արագ ինտերնետի երաշխիք է, այլ նաև հիանալի հիմք ՏՏ ոլորտի զարգացման համար: Սյունիքում և Հայաստանի այլ համայնքներում այս ներդրումը մենք դիտարկում ենք նաև որպես բիզնեսի սոցիալական բաղադրիչ, որը ոչ միայն կօգնի բնակիչներին զգալ արագ ինտերնետի բոլոր առավելությունները, այլ նաև կծառայի տնտեսության ու երկրի զարգացմանը», - նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: Մինչև տարեվերջ արդիականացնելու են Ջերմուկ և Հրազդան քաղաքների, ինչպես նաև Երևանի Արաբկիր վարչական շրջանի կապի ենթակառուցվածքները: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |