Փաշինյան․ Երբեք չեմ ասել, որ պաշտոնյայի սենյակում երկրի ղեկավարի նկարը պետք է չփակցվի

Փաշինյան․ Երբեք չեմ ասել, որ պաշտոնյայի սենյակում երկրի ղեկավարի նկարը պետք է չփակցվի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առցանց ասուլիսի ժամանակ պատասխանելով այն դիտարկմանը, որ պաշտոնյաների աշխատասենյակներում իր լուսանկարն է կախված, իսկ ինքը ժամանակին դրա համար քննադատում էր նախորդ իշխանություններին, ասել է, որ հեղափոխությունից հետո իրենք հասկացել են, որ պետական խորհրդանիշներին հարկավոր է պատշաճ ձևով վերաբերվել։

«Ես ժամանակին խոսել եմ Սերժ Սարգսյանի լուսանկարը Հատուկ քննչական ծառայության քննիչի սենյակում կախված լինելու մասին։ Ես երբեք չեմ ասել, որ նախարարի կամ բարձրաստիճան պաշտոնյայի սենյակում երկրի ղեկավարի նկարը պետք է փակցված չլինի»,– ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ասել էր, որ իր իր աշխատասենյակում փակցված է Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, որին նայելով ինքը հիշում է, որ պետք է լինել ազնիվ ու անաչառ։ Հետագայում այլ պաշտոնյաներ ևս հաստատեցին, որ իրենց աշխատասենյակներում Փաշինյանի նկարն է փակցված։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---