Չավուշօղլու․ Թուրքիայի և ՀՀ ներկայացուցիչների առաջին հանդիպումը Մոսկվայում կլինի![]() 27 դեկտեմբերի 2021 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։ «Հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել Հայաստանի հետ կարգավորման վերաբերյալ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։ Հուսով ենք, որ Հայաստանը կգործի միջազգային իրավունքի շրջանակում»,-ասել է Չավուշօղլուն Անկարայում լրագրողների հետ հանդիպմանը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա հավելել է, որ Ստամբուլ-Երևան ավիաչվերթերը կմեկնարկեն առաջիկա օրերին։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն իր հերթին հայտարարել է, որ այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ Նա հավելել է, որ քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը։ Չավուշօղլուն, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ասել էր, որ Ադրբեջանը միշտ անուղղակի կերպով կլինի այդ գործընթացի մեջ: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: Իսկ ՀՀ-ն կներկայացնի ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ ![]() ![]() Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը Գագաթնաժողովն անցնելու է Մինսկում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |