Սահակաշվիլին ավելի մեծ վտանգ է ներկայացնում Վրաստանի՞, թե՞ Ռուսաստանի համար

PanARMENIAN.Net - Վրաստանն այն շրջանում է, երբ նախագահ Սահակաշվիլուն ցանկացած մարդասիրական մեթոդով իշխանությունից հեռացնելն արդարացված է, քանի որ նա ավելի մեծ վտանգ է ստեղծում երկրի համար, քան Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է Վարստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին:



«Օգոստոսյան պատերազմից հետո քաղաքական գործիչները պետք է դադարեցնեն շահարկել տարածքային ամբողջականության հարցը, հատկապես, նախընտրական քարոզարշավի ընթացքում, քանի որ դա այնպիսի հարց է, որի կարգավորումն անհնարին կլինի, լավագույն դեպքում, հետագա 10 կամ 15 տարիների, եթե ոչ 20 կամ 25 տարիների ընթացքում», - հայտարարել է նա:



Օկրուաշվիլու խոսքերով, օգոստոսյան «ռազմական արկածախնդրությունից» հետո, Սահակաշվիլին օրինական իրավունք չունի իշխանություն գլուխ կանգնելու: «Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանում ներկա իշխանության փոխարինման հարցում, պարզապես, նման հայտարարությունները Վրաստանի իշխանությունների քարոզչության մի մասն են: Ռուսաստանի համար առավել ընդունելի է թույլ անձը, ինչպիսին Սահակաշվիլին է, ով գրեթե ոչ մի աջակցություն չի ստանում Արեւմուտքից, Արեւմուտքում նրան ոչ ոք «բարեւ չի տալիս»: Վրաստանում նոր առաջնորդը նշանակում է նոր հույս... Մի բան կատարյալ պարզ է. Սահակաշվիլին գլխացավանք է ինչպես Վրաստանի ժողովրդի, այնպես էլ միջազգային հանրության համար: Սահակաշվիլուն հեռացնելը ցավոտ գործընթաց կլինի, եւ մեկ օրում այն իրագործելն անհնարին է` ապրիլի 9-ին դա տեղի չի ունենա», - ասել է նա:



Օկրուաշվիլու խոսքերով, ընդդիմության միասնությունը միակ դեղամիջոցն է Սահակաշվիլուն իշխանությունից հեռացնելու համար: «Մենք, ընդդիմության առաջնորդներս, պետք է մոռանանք բոլոր անձնական վիրավորանքները եւ անցյալում մեր միջեւ եղած առճակատումը», - հայտարարել է նա, հաղորդում է Civil Georgia-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---