ՀՀ-ում կորոնավիրուսի 109 նոր դեպք է գրանցվել և 7 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 109 նոր դեպք է գրանցվել և 7 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 344,649 -ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 109-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 7 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից, և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7965 դեպք կա, այլ պատճառով՝ 1500։

Ապաքինվել է ևս 186 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 331,027 է։ Փաստացի բուժվողների թիվը 4157 է։

Ընդհանուր առմամբ 2,546,866 թեստ է արվել, մեկ օրում` 6547։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---