Ռուս խաղաղապահներն ամանորյա նվերներ են հանձնել Ասկերանի հեռավոր գյուղերի երեխաներին![]() 28 դեկտեմբերի 2021 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողները բարերարների հետ համատեղ Ամանորին ընդառաջ մեկ օրում ավելի քան 10 հումանիտար ակցիա են իրականցրել Լեռնային Ղարաբաղում։ Հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները շնորհավորել և ամանորյա նվերներ են հանձնել Ասկերանի շրջանի հեռավոր բնակավայրերի մանկապարտեզների և դպրոցների ավելի քան 1700 երեխայի, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Երեխաները ստացել են նվերներ, խաղալիքներ, կոնֆետներ։ Երեխաներին նաև շնորհակալություն են հայտնում Ամանորի հանդեսի համար։ Վաղը ամանորյա ակցիաները կշարունակվեն Ասկերանի շրջանում»,-ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը։ Տոնական օրերին ռուս խաղաղապահները բարերարների հետ միասին մոտ 70 հումանիտար ակցիա կանցկացնեն և նվերներ կմատուցեն ավելի քան 8000 երեխայի շփման գծին մոտ գտնվող բնակավայրերում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |