Փաշինյանին հայկական եկեղեցում հարց տված ադրբեջանցի «բլոգերը» Բաքվում ազատազրկվել է 7 տարով

Փաշինյանին հայկական եկեղեցում հարց տված ադրբեջանցի «բլոգերը» Բաքվում ազատազրկվել է 7 տարով

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Միլանի հայկական եկեղեցում հարց տված ադրբեջանցի «բլոգեր» Ատա Աբդուլլաևը Բաքվում դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում է դրամաշորթության մեջ, գրում է Region Monitor-ը:

Դատական նիստում Աբդուլլաևը պնդել է, որ ոչ ոքից գումար չի պահանջել։ Միևնույն ժամանակ մեղադրյալը հայտարարել է, թե գիտի որն է նրա մեղքը և բազմիցս ներողություն է խնդրել իր արարքների համար։

Նախկինում Աբդուլլաևը դատապարտված է եղել 4 տարվա ազատազրկման բանակում ծառայելուց խուսափելու համար, իսկ 2014 թվականին՝ գողության համար։

2019թ․ Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ եկեղեցի է մտել ադրբեջանցի մի բլոգեր և դիմելով վարչապետին՝ խնդրել դադարեցնել պատերազմը։ «Ազատեք մեր հողը, որ ես կարողանամ տեսնել իմ Շուշին, իմ Խոջալուն»,-ասել է բլոգերը: Փաշինյանի պատասխանի ընթացքում բլոգերը խնդրել է նաև, որ թույլ տան իր հետ եկած անձը տեսանկարահանի ընթացքը, վարչապետը համաձայնել է։ Վարչապետի պատասխանից հետ բլոգերը բարձրաձայն կրկնել է՝ «Շուշին Ադրբեջանինն է, ես գնացի, անվտանգ կգնա՞մ», Փաշինյանն ասել է՝ խնդիր չկա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---