Իսրայելը ՀՀ նոր դեսպան ունի. Նստավայրը կլինի Թել Ավիվում

Իսրայելը ՀՀ նոր դեսպան ունի. Նստավայրը կլինի Թել Ավիվում

PanARMENIAN.Net - Իսրայելի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արման Հակոբյանը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արման Հակոբյանին նշանակել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թել Ավիվ)»,- ասված է նախագահի հրամանագրում։

Արման Հակոբյանը 2011-2020թթ. եղել է ՀՀ ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության պետ, 2020-2021թթ. Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա):

ՀՀ-ն և Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992-ին: Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրը Թել Ավիվն է դարձել 2020-ի փետրվարին: Մինչև այդ նստավայրը Երևանն էր։

2021-ի օգոստոսին Արմեն Սմբատյանը հետ է կանչվել Իսրայելում ՀՀ դեսպանի պաշտոնից, որին նշանակվել էր 2018-ի մարտին: 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ հաստատվեց, որ Իսրայելն Ադրբեջանին զենք է վաճառել, որն օգտագործվել է նաև խաղաղ բնակչության դեմ, հայկական կողմը հետ կանչեց դեսպան Սմբատյանին՝ խորհրդակցությունների: Ավելի ուշ նա վերադսրձել էր իր պարտականությունների կատարմանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---