Կբարձրանան արդյո՞ք հասարակական տրանսպորտով երթեւեկության գները` կապված գազի թանկացման հետ

PanARMENIAN.Net - 2009 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ կմտնի Հայաստանի հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի կողմից հաստատված գազի սակագների բարձրացումը: «Գազի, որպես էներգակրի, արժեքի բարձրացումը չի կարող չազդել այլ ապրանքների եւ ծառայությունների վրա», - շաբաթ օրը լրագրողներին հայտարարել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը : Սակայն, նախարարի խոսքերով, ամեն ինչ կախված կլինի ծառայությունների ինքնարժեքի վրա օգտագործվող գազի ծավալների ազդեցությունից:



Գուրգեն Սարգսյանը տեղեկացրել է, որ տրամադրվող ծառայությունների գնային բաղադրիչը ուղեւորի փոխադրում իրականացնելու համար փոխադրողների կողմից շահած հայտամրցույթների բաղադրիչն է: «Այդ հայտամրցույթների շրջանակներում որոշակի գին է սահմանվում ուղեւոր փոխադրողների կողմից տրամադրվող ծառայությունների վերաբերյալ», - ասել է նա: Մինչդեռ, շուկայում իրավիճակի փոփոխման դեպքում, ընկերությունները պետք է համապատասխան հայտ ներկայացնեն մրցութային հանձնաժողովին` շահած հայտամրցույթի շուրջ պայմանագրի պայմանների վերանայման համար, ավելացրել է նախարարը: «Սակայն, տվյալ պահին, ընկերություններից ոչ մեկը նման հայտ չի ներկայացրել», - հայտարարել է Սարգսյանը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---