ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգը պարզեցնող օրինագիծը Պետդումայում է

ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգը պարզեցնող օրինագիծը Պետդումայում է

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» դաշնային օրենքի նախագիծը, որով կպարզեցվի քաղաքացիություն ստանալու կարգն անձանց որոշ կատեգորիաների համար։

Մասնավորապես, դա վերաբերում է նախկին ԽՍՀՄ քաղաքացիներին և նրանց երեխաներին, ՌԴ-ում կամավոր վերաբնակեցման աջակցության պետական ծրագրի մասնակիցներին, որոնք բնակվում են արտերկրում, մարդկանց, որոնց մերձավոր հարազատներն ապրում են Ռուսաստանում, ինչպես նաև այն անձանց ժառանգներին, ովքեր մշտապես բնակվել են Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ (ՌԴ սահամններում) տարածքում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ակնկալվում է, որ օրինագիծը կքննարկվի 2022 թվականի սկզբին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---