Նոյեմբերի 16-ին գերեվարված 5 հայ ռազմագերի է վերադարձել ՀՀ

Նոյեմբերի 16-ին գերեվարված 5 հայ ռազմագերի է վերադարձել ՀՀ

PanARMENIAN.Net - Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերի է վերադարձել հայրենիք։

ՏԱՍՍ-ն Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետհանձնաժողովին հղումով հայտնում է, որ հայրենադարձված քաղաքացիները գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ երկու երկրի սահմանին վերջին բախումների ժամանակ:

ՀՀ արտգործնախարարությունը հրապարակել է վերադարձածների անունները․

Սարգիս Աբրահամյան Արթուրի

Արման Խաչատրյան Վաչագանի

Վահե Աղաջանյան Սասունի

Սուրեն Խաչատրյան Լյովայի

Արամ Ավետյան Արտյոմի:

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել էին ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել էր համարժեք գործողությունների։

Հայկական կողմից, զոհերից բացի, նաև 13 զինծառայող էր գերեվարվել, ևս 24-ի հետ կապը կորել էր մարտական գործողությունների ընթացքում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---