Փաշինյան․ Շատ լուրջ ջանքեր պահանջվեցին, որ իրավիճակը կարողանանք պահել կառավարելի30 դեկտեմբերի 2021 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, ամփոփելով տարին, ասել է, որ պետական կառավարման համակարգից 2021 թ. շատ լուրջ ջանքեր են պահանջվել ՀՀ և նրա շուրջ իրավիճակը կառավարելի պահելու համար։ «Արտաքին միջավայրում մենք շատ լուրջ խնդիրներ ունեցանք և շարունակում ենք ունենալ: 2021 թվականի մայիսից սկսած Սոթք-Խոզնավար հատված ադրբեջանական զինված ուժերի ներխուժման փաստը, դրանից բխող հետևանքները, նոյեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպը ընդգծում են անվտանգային միջավայրում մեր ունեցած խնդիրները»,- ասել է նա: Փաշինյանն ասել է նաև, որ Հայաստանին վերաբերող տարածաշրջանային որոշումների կայացումը հաճախ կամ գրեթե միշտ միայն մեզնից չէ կախված։ «Պիտի բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի 2022 թվականը լինի վերելքի և վերածննդի տարի»,-հավելել է նա: Փաշինյանն ասել է նաև, որ պատերազմի հետևանքները դեռ երկար են զգացնել տալու և պետք է քայլ առ քայլ հաղթահարել այդ վիճակը, փորձել լուծել բոլոր խնդիրները: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |