Գուրգեն Սարգսյան. Հին տաքսիների թոշակի անցնելու ժամանակն է

PanARMENIAN.Net - Գաղտնիք չէ, որ Հայաստանում հասարակական տրանսպորտի ծառայությունների տրամադրման համար, մասնավորապես, ավտոպարկերն օգտագործում են 10 տարուց ավել շահագործվող մեքենաներ: «Ողջ աշխարհում ընդունված է, որ հասարակական ծառայությունների տրամադրումը պետք է լինի որակյալ եւ ավտանգ քաղաքացիների կյանքի համար», - շաբաթ օրը լրագրողներին ասել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Նրա խոսքերով, տարբեր երկրներում ուղեւորների փոխադրման համար նախատեսված մեքենաների շահագործման ընդունելի ժամկետները կազմում են 3-5 տարի, անցումային շրջանում գտնվող երկրներում շահագործումն ունեցել է անսահմանափակ ժամկետ, այնուհետ այն սահմանափակել են մինչեւ 10 տարի, ապա ` մինչեւ 5 տարի:



Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ինչպես հաղորդել է տրանսպորտի նախարարը, 10 տարուց ավել շահագործվող մեքենաները, նոր պահանջների համաձայն, պետք է դուրս բերվեն օգտագործումից: «Այդ հարցի լուծումը քննարկման փուլում է, եւ առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել տրամադրվող ծառայությունների անվտանգությունը», - ասել է նա:



Տրանսպորտի եւ կապի նախարարության նախնական հաշվարկներով, Հայաստանում վերոհիշյալ կարգի մեքենաների թիվը կազմում է շուրջ 1000: Ինչպես հաղորդել է Գուրգեն Սարգսյանը, այդ հարցի լուծման համար ավտոպարկերին եւ մասնավոր տաքսիներին առավել երկար ժամկետ կհատկացվի: Նախարարն ավելացրել է, որ ծրագրվում է առաջիկայում հին ավտոմեքենաները փոխարինել առավել նորերով:



Համաձայն պաշտոնական տվյալների, Հայաստանում 2008 թ. դրությամբ գործել է լիցենզիա ունեցող 476 տաքսի-ծառայություն` 5599 մեքենա ավտոպարկով:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---