ԱՄՆ Պետդեպը կոչ է արել Ադրբեջանին ազատել բոլոր գերիներին

ԱՄՆ Պետդեպը կոչ է արել Ադրբեջանին ազատել բոլոր գերիներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն ողջունել է 5 հայ գերու վերադարձը և կոչ արել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերեվարվածներին: Հայտարարությունը հրապարակվել է Բյուրոյի Twitter-ի էջում։

«Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել մնացած բոլոր պահվող անձանց, իրականացնել աճյունների փոխանակում և անհետ կորածների հաշվառում։ Մենք ընդգծում ենք պահվող անձանց հետ մարդասիրական վարվեցողության կարևորությունը՝ ըստ միջազգային պարտավորությունների»,- ասված է գրառման մեջ:

Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերի է վերադարձել հայրենիք։ Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետհանձնաժողովին հղումով հայտնում է, որ հայրենադարձված քաղաքացիները գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ երկու երկրի սահմանին վերջին բախումների ժամանակ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---