Բեռնափոխադրումների տատանումների պատճառը չվերթերի քանակի նվազումն է

Բեռնափոխադրումների տատանումների պատճառը չվերթերի քանակի նվազումն է

PanARMENIAN.Net - Արտերկրից օնլայն գնումներ անող քաղաքացիները տարեվերջին մտահոգության առիթ ունեին՝ բեռնափոխադրումների հետ կապված անորոշություններ ու խնդիրներ կան։ Պարզվեց՝ դա կապված է չվերթերի կրճատման հետ ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում:

Ինչպես նշում է ոլորտի առաջատար ընկերություններից մեկի հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը՝ Վրաստան-Հայաստան ուղղությամբ կատարվող բեռնափոխադրող չվերթերի քանակը նվազել է՝ հասնելով շաբաթական մեկի, և տրանզիտային երկրի օդանավակայանում նախապես արված ամրագրումները չեղարկվել են:

Գլոբբինգի բեռների նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար նախնական ամրագրումներն արվել են դեռ սեպտեմբեր-հոկտեմբերին, երբ արդեն հաշվի էին առնվածստատիստիկ քանակները բեռների քաշի և քանակի աճի վերաբերյալ։ ԱՄՆ-ից բոլոր բեռներն ուղարկվել են տրանզիտային երկրի օդանավակայան՝ Լյուքսեմբուրգ, պահպանելով թռիչքների նախնական ակնկալվող օրերը, սակայն կորոնավիրուսով պայմամնավորված իրավիճակի վատթարացման հետ կապված, Լյուքսեմբուրգում առաջացել է բեռների մեծ կուտակում և ծանրաբեռնվածություն:

Պատճառն այն է, որ բեռնատար ինքնաթիռներ սպասարկող Cargolux(որը միակն է որ սպասարկում է նման ծավալներ և չի թռչում Ադրբեջանի կամ Թուրքիայի տարածքով) ավիաընկերության օդանավերում հատկացված տարածքում առաջնահերթություն էր տրվում դեղամիջոցների և բժշկական սարքավորումների տեղափոխմանը։

Արդյունքում տրանզիտային երկրի օդանավակայանում չվերթի հերթում են հայտնվել վրացական և հայկական անխտիր բոլոր ընկերությունների բեռները։

Ընկերությունը փորձել է գտնել այլ ուղիներ։ Դեկտեմբերի երկրորդ կեսին 24/7 ռեժիմով բանակցություններ են տարվել՝ փորձելով հաճախորդների և ամբողջ ոլորտի համար առաջնահերթություն ստանալ: Տրանզիտային երկրի օդանավակայանից բեռները Հայաստան ուղարկելու համար բանակցել են չարթերային թռիչքներ կազմակերպող ավիաուղիների և պետական բոլոր կառույցների հետ, սակայն միջազգային ծանրաբեռնվածության արդյունքում անգամ ուղևորներ փոխադրող ազատ օդանավերը թռչել են անկանոն և առանց որևէ երաշխիքի։

Տարվա ընթացքում առանձնապես չանհանգստացնող փաստը տարեվերջում հանգեցրել է լոգիստիկ խնդիրների, քանի որ խնդրի մասին հայտնի է դարձել միայն տրանզիտային երկրի օդանավակայան բեռների տեղափոխությունից հետո։ Արդյունքում՝ բեռների գրեթե 85%-ը հնարավոր է եղել դուրս բերել և տեղափոխել Հայաստան, ինչը գրեթե անհնարին էր՝ հաշվի առնելով փակուղային իրավիճակը։

Բայց կա նաև լավ լուր․ Ամանորից հետո բեռները կսկսեն ժամանել բնականոն կերպով և իրենց բանակցությունների և բողոքների արդյունքում մեծ հավանականությամբ չվերթների քանակը կվերականգնվի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---