ՀՀ դեսպանությունը՝ Նշանյանի հնարավոր արտահանձնման մասին․ Քայլեր են ձեռնարկվում

ՀՀ դեսպանությունը՝ Նշանյանի հնարավոր արտահանձնման մասին․ Քայլեր են ձեռնարկվում

PanARMENIAN.Net - Հունաստանում Հայաստանի դեսպանությունը, անդրադառնալով պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նշանյանի հնարավոր արտահանձնմանը Թուրքիային, տեղեկացրել է, որ քայլեր է ձեռնարկում խնդիրը կարգավորելու համար։ Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում։

«Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղյակ է պոլսահայ մտավորական, ՀՀ քաղաքացի Սևան Նիշանյանի շուրջ ծավալված գործընթացից և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու նպատակով»,- ասվում է գրառման մեջ։

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նշանյանն ապաստան էր ստացել Հունաստանում հինգ տարի առաջ՝ փախուստի դիմելով թուրքական բանտից։ Սևան Նշանյանը ՀՀ քաղաքացի է։ Նա ՀՀ քաղաքացիություւն է ստացել Հունաստանում Հայաստանի դեսպանատանը 2019-ի մայիսին։

2011-ի մարտի 9-ին Սևան Նշանյանը դատապարտվեց 3 տարի և 4 ամիս ազատազրկման «ապօրինի շինարարության» համար: Դատարանի վճիռը պայմանավորված էր նրանով, որ լրագրողն անշարժ գույք ուներ, որը Թուրքիայում հայտնի է որպես «Նշանյանի տներ», իսկ Իզմիրի վարչակազմը ցանկանում է քանդել դրանք որպես ապօրինի շինություններ: 2013-ի մայիսին Սևան Նիշանյանը դատապարտվեց 13,5 ամսվա ազատազրկման Մուհամմեդ մարգարեի հասցեին հնչեցրած խոսքերի համար: Նրա գրառումը բլոգում դատարանը համարեց «աստվածապղծություն»:2010-ին Նշանյանի մեկնաբանությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական հեռուստաեթերում հանգեցրին հեռուստաալիքի դեմ ուղղված պատժամիջոցների: 2014-ի հունվարի 2-ից հայ լրագրող ու լեզվաբան Սևան Նշանյանը գտնվում է թուրքական բանտում: իշանյանի ընդհանուր պատժաչափը հասավ 11 տարի 8 ամսի՝ հաշվի առնելով, որ նա արդեն իսկ դատապարտված էր:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---