Ռուդենկո․ Հրվ. Կովկասում ապաշրջափկամնա միասնական փաթեթն այժմ հղկվում է

Ռուդենկո․ Հրվ. Կովկասում ապաշրջափկամնա միասնական փաթեթն այժմ հղկվում է

PanARMENIAN.Net - Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, խոսելով ապաշրջափակման մասին, հայտարարել է, որ Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման աշխատանքների կարևորագույն ուղղություններից է: Նա հավելել է, որ միասնական «փաթեթը հղկվում է»։

«Ներկայումս միասնական փաթեթը հղկվում է։ Այդ մոտեցումը կապահովի կայացված որոշումների կայունությունը», - ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ խոսքը, ըստ էության, երկու երկրի համար խաղաղ գոյակցությունից կոնկրետ գործնական օգուտներ քաղելու հնարավորության մասին է։ Փոխնախարարը նշել է, որ Ռուսաստանն այս գործընթացի անմիջական մասնակիցն է։

Ռուդենկոն հիշեցրել է, որ 2021 թվականի հունվարի 11-ին ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարները պայմանավորվել էին եռակողմ աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ փոխվարչապետերի համանախագահությամբ, որի շրջանակում կարևոր նախապատրաստական աշխատանք է կատարվել ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման համար։

Ըստ նրա, ընթացիկ համատեղ աշխատանքին անհրաժեշտ ազդակ են հաղորդել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համապատասխան պայմանավորվածությունները։

«Մենք կենտրոնանում ենք համատեղ ենթակառուցվածքային նախաձեռնությունների պարամետրերի մշակման և կոնկրետ նախագծերի մեկնարկին մոտենալու վրա», ասել է նա։

Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, ՀՀ-Ռուսաստան-Ադրբեջան աշխատանքային խմբում ՀՀ ներկայացուցիչ Մհեր Գրիգորյանն ասել էր, որ տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում առավել տեսանելի են համարվում Խորհրդային Միության ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների և ուղիների վերականգնման և դրանց միջոցով հավասար պայմաններով բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---