Ղազախստանի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը 5 հունվարի 2022 - 20:58 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն ընդունել է կառավարության հրաժարականը հեղուկ գազի գների բարձրացման պատճառով երկրում սկսված բողոքի ակցիաների և ոստիկանության հետ բախումների ֆոնին։ Այդ մասին հայտնում է Meduza-ն: Բողոքի ցույցերը մեկնարկել են Ամանորից անմիջապես հետո՝ 1 լիտրի համար 50-60 տենգեով հեղուկ գազի գնի բարձրացման պատճառով։ Ալմաթիում և Մանգիսթաունի շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել։ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալիխան Սմաիլովը, նա Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալն էր։ Տոկաևը հեռացող կառավարությանն է մեղադրել գազի գնաճի մեջ՝ նշելով, որ կառավարությունը չի կատարել իր հիմնական խնդիրներից մեկը, չի զսպել գնաճը։ Ավելի վաղ կառավարությունը չեղարկել էր գազի գնի բարձրացման իր որոշումը, սակայն բողոքի ցույցերը չէին դադարել։ Ցուցարարները պահանջում էին կառավարության հրաժարականն ու Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հեռացումը քաղաքականությունից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |