Թուրքիայում դժգոհ են․ Netflix-ի սերիալի քարտեզում Հայաստանը պատմական սահմաններով է ներկայացվել՝ Թուրքիայի ներկայիս տարածքով

Թուրքիայում դժգոհ են․ Netflix-ի սերիալի քարտեզում Հայաստանը պատմական սահմաններով է ներկայացվել՝ Թուրքիայի ներկայիս տարածքով

PanARMENIAN.Net - Ամերիկյան Netflix ընկերության կողմից ցուցադրվող բազմասերիանոց ֆիլմերից մեկում օգտագործված քարտեզն աղմուկ է բարձրացրել Թուրքիայում։ Դրանում Հայաստանը ներկայացված է եղել իր պատմական սահմաններով՝ ներառելով Թուրքիայի ներկայիս տարածքը։

Թուրքական ծովային և գլոբալ ռազմավարությունների կենտրոնն այդ մասին առաջինն է գրառում արել Twitter-ի էջում։ Գրառման մեջ նշվել է, որ 2-րդ աշխարհամարտի մասին պատմող սերիալում «Թուրքիայի տարածքները ներկայացվել են որպես հայկական»։ Դա համարվել է Թուրքիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության թիրախավորում, տեղեկացնում է Ermenihaber-ը։

Թեմային անդրադարձել է նաև թուրքական իշխանամետ Yeni Akit թերթը։ «Ստորություն Netflix-ից, որը թշնամաբար է տրամադրված Թուրքիայի դեմ։ Տեսե՛ք, թե ինչպես է ներկայացրել Թուրքիայի տարածքները» գլխագրով հոդվածում նշվում է, որ բազմաթիվ քաղաքացիներ դժգոհություն են հայտնել Netflix-ի այդ գործելաոճից։ Նրանք պահանջում են, որ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը գործի անցնի և ամենածանր պատժամիջոցները կիրառի Netflix-ի դեմ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---