11 հունվարի 2022 - 10:35 AMT
Հունվարի 14-ից կցրտի 10-12 աստիճանով

Հանրապետության տարածքում hունվարի 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-ին՝ լեռնային և նախալեռնային, 14-ին բոլոր շրջաններում ձյան տեսքով: Հունվարի 11-ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ամսի 14-15-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երևանում՝ հունվարի 13-ին, 14-ին սպասվում են տեղումներ: Հունվարի 11-12-ը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ին, 15-ին գիշերային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի -4․․․-7 աստիճան։