30 մարտի 2009 - 12:20 AMT
Թուրքիայում կայացած ընտրություններում հաղթել են իսլամիստները
Թուրքիայում իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունը (ԱԶԿ) հաղթել է մարտի 29-ին կայացած տեղական կառավարման մարմինների ընտրություններում` հավաքելով ձայների շուրջ 41 տոկոսը: Երկրորդ տեղում է Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ)` 17 տոկոսով եւ երրորդը Ազգային գործողության կուսակցությունն է (ԱԳԿ) 15 տոկոսով:

Ընտրությունների ժամանակ անկարգությունների հետեւանքով զոհվել է հինգ մարդ եւ շուրջ 100-ը վնասվածքներ են ստացել: Ինչպես հաղորդում է AFP-ն, անկարգություններ են եղել հիմնականում երկրի հարավ-արեւելքում, որտեղ բնակչության մեծ մասը քրդեր են:

Շանլիուրֆա եւ Դիարբեքիր նահանգներում հրաձգություն է եղել, որի արդյունքում 3 մարդ է զոհվել: Դիարբեքիրում մեկ մարդ է զոհվել սրտի կաթվածից ընտրատեղամասում բանավեճի ժամանակ: Վանի նահանգում մեկ ընտրող է զոհվել դանակի բազմաթիվ հարվածներից: Տուժածների թվում կան նաեւ ոստիկաններ, որոնք հրազենային վերքեր են ստացել` փորձելով բաժանել հակառակորդներին:

Ընտրություններին մասկանցել է շուրջ 48 միլիոն թուրք ընտրող, որոնք ընտրել են 93 հազար տեղական պատգամավորների: Քաղաքներն եւ գավառները գլխավորելու իրավունքի համար պայքարել են 19 քաղաքական կուսակցություններ: