ՊՆ․ Ադրբեջանական սադրանքից հետո, կեսգիշերին, ևս մեկ զինվորի դի է հայտնաբերվել12 հունվարի 2022 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում, նույն օրը, կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով: Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Վիրավոր երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր 2 զոհի և 3 վիրավորի մասին։ Ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ Հունվարի 11-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |