Աքար․ Թուրքիայի ԶՈւ-ն, ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին է

Աքար․ Թուրքիայի ԶՈւ-ն, ինչպես միշտ,  Ադրբեջանի կողքին է

PanARMENIAN.Net - Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Թուրքիայի ԶՈւ-ն, ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին է։

Աքարն իր ցավակցությունն է հայտնել Հասանովին հայ-ադրբեջանական սահմանին հունվարի 11-ին ադրբեջանցի զինծառայողի մահվան կապակցությամբ, տեղեկացնում է Haqqin.az-ը։

Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները վերսկսել են կրակը։ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ և 2 վիրավոր։

Ադրբեջանական կողմը հայտնել է մեկ զինծառայողի մահվան մասին

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---