Թաթոյանը՝ հայելային հետքաշման մասին․ Ո՞ւր հետ քաշվենք՝ շփման գիծը անցնում է նաև մեր քաղաքացիների տների միջով

Թաթոյանը՝ հայելային հետքաշման մասին․ Ո՞ւր հետ քաշվենք՝ շփման գիծը անցնում է նաև մեր քաղաքացիների տների միջով

PanARMENIAN.Net - Մարդկանց իրավունքների պաշտպանության գլխավոր երաշխիքը ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է, որը պետք է հիմնավորել մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներով: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ քննադատելով Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը։

«Սա քաղաքական մոտեցում է՝ սխալ կենսագործվող, որը մարդու իրավուքների պաշտպանության մեխանիզմներին հակադրվում է», - հայտարարեց Թաթոյանը, տեղեկացնում է «Ազատությւունը»։

«Մենք ո՞ւր պետք է հետ քաշվենք, որտեղի՞ց պետք է հետ քաշվենք, ամբողջ շփման գիծը շատ տեղերում անցնում է մեր քաղաքացիների տների միջով, մեր քաղաքացիներին պատկանող հողերի միջով: Մեր քաղաքացիները չեն կարողանում իրենց հողերը մշակեն, օգտագործեն, այն պատճառով, որ ադրբեջանական զինված ծառայողները ֆիզիկապես ներկա են իրենց պատկանող հողերում։ Հետևաբար, այս մոտեցումը չի ապահովում մարդու իրավունքները»։

Պաշտպանը նկատել է՝ ադրբեջանական կողմից քաղաքացիական բնակավայր ընդհանրապես չկան։

Թաթոյանը կոչ է արել՝ ռազմական ու քաղաքական պաշտոնյաներին՝ դադարեցնել սահմանային անվտանգության, բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը դիտարկել միայն ռազմական ու քաղաքական տեսանկյունից։

«Բավական է, չի կարելի ռազմական ու քաղաքական տեսանկյունից բացառապես այս հարցերին մոտենալ։ Չի կարելի մարդուց կտրել իր անվտանգության հարցը: Եթե մենք շարունակենք կտրել անվտանգությունը մարդուց ու մարդու իրավունքներից, մենք կզրկվենք նաև անվտանգությունից։ Մեր պետական քաղաքականությունը պետք է ընթանա մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներով», - ասել է ՄԻՊ-ը։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով հունվարի 11-ին ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ուղեկցված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը և միևնույն ժամանակ կրկնել է, որ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկումը

Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները վերսկսել են կրակը։ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ և 2 վիրավոր։ Ադրբեջանական կողմը հայտնել է մեկ զինծառայողի մահվան մասին

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---