Քերոբյանը հունվարի 3-ի խցանումը տնտեսական ակտիվության ցուցիչ է համարում

Քերոբյանը հունվարի 3-ի խցանումը տնտեսական ակտիվության ցուցիչ է համարում

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում երբեք հունվարի 3-ին խցանում չի եղել, և դա համարել է տնտեսական ակտիվության ցուցիչ։

«Հունվարի 3-ին՝ ժամը 4-ին, հանդիպում ունեի, և այն մարդը, ում պետք է հանդիպեի, 10 րոպե ուշացավ։ Եկավ, ասաց՝ խցանում էր, դրա համար է ուշացել։ Հայաստանում երբեք հունվարի 3-ին խցանում չի եղել»,-նշել է նախարարը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Լրագրողի դիտարկմանը՝ արդյոք խցանումը տնտեսական ակտիվության ցուցի՞չ է, Քերոբյանը դրական պատասխան է տվել։

«Բոլորն էլ ասում են, որ էական տարբերություն կա։ Պետք է սպասենք թվերին, բայց շատ վստահ եմ, որ այն կանխատեսումները, որոնք տվել ենք այդ նախագծի հիմնավորման ժամանակ, դրանք գերազանցված կլինեն»,-ասել է Քերոբյանը։

Կառավարության որոշմամբ վերջին Ամանորին հանգստյան օրեր էին դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը և 6-ը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---